7963 դիտում
19:54 07-08-2015
Լուսինե Մարտիրոսյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի 2015 թվականի օգոստոսի 7-ի N 392-Ա հրամանով Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում:
[b]Աշխատանքային գործունեություն [/b]
2014 թվականի նոյեմբերի 25-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնում
2014 թվականի մայիսի 26-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնում
2012 թվականի հոկտեմբերի 16-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում
2012 թվականի օգոստոսի 14-ին աշխատանքի է ընդունվել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում՝ որպես փորձագետ
2009 թվականի մայիսի 4-ից մինչև 2012 թվականի հուլիսի 31-ն աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում՝ որպես լրագրող
[b]Կրթություն [/b]
2014 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Հանրային կապեր և լրատվամիջոցների հետ հաղորդակցություն բաժնի մագիստրատուրա
2005-2009թթ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի միջազգային լրագրություն բաժինը՝ ստանալով լրագրող, լեզվաբանի որակավորում:
Քաղծառայության 1-րդ դասի խորհրդական է, հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
763 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
868 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
619 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին