Ծաղիկներ բժիշկներին՝ բժշկական համալսարանի ուսանողից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Պետական Բժշկական համալսարանի ուսանող Տիգրան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ հերթական անգամ շնորհակալություն են հայտնում այն բժիշկներին, ովքեր տևական ժամանակ է պայքարում են կորոնավիրուսի դեմ։
Ալեքսանյանը տեսանյութին կից նաեւ գրառում է արել․ «Շատ կարևոր է, որ այս օրերին մեր բուժաշխատողներն իրենց գնահատված զգան: Առհասարակ կարծում եմ, որ իրենք արժանի են մշտական ուշադրության և հարգանքի»: