211652_close_icon
views-count2467 դիտում article-date 19:39 25-07-2014

Ռեկտորն ուսանողից 250 հազար դրամ կաշառք է պահանջել

65-ամյա Վարդան Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով, Լևոն Օրբելու անվան համալսարանի ռեկտոր, օժտված լինելով կարգադրիչ և կառավարչական լիազորություններով, համալսարանի հեռակա իրավաբանական ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողուհի Ռուզաննա Սայադյանի օգտին գործողություններ կատարելու համար պահանջել է և Ռուզաննա Սայրադյանի մորից՝ Ալմազ Սայրադյանից, ստացել է 250.000 ՀՀ դրամ առևտրային կաշառք: Ինչպես նաև 2013 թվականի մայիս-օգոստոս ամիսների ընթացքում կեղծել է իրավունք վերապահող վկայական հանդիսացող, Ռուզաննա Սեյրանի Սայրադյանի անվամբ լրացված Լևոն Օրբելու անվան համալսարանի թիվ 000333 դիպլոմը, Լիանա Ժորայի Մոսոյանի անվամբ լրացված թիվ 000348 դիպլոմը և Աշոտ Վարազդատի Մուրադյանի անվամբ լրացված թիվ 000347 դիպլոմը՝ դրանք հիշյալ անձանց իրացնելու նպատակով: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով եւ 325 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավսության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր