Դիանա Մնացականյան. Մշակութային հեղափոխությունը կարծես սկսվել է
Դիանա Մնացականյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/diana.mnatsakanyan/posts/3323523314359235]էջում[/url] գրել է.
«Էն որ ասում էինք մշակութային հեղափոխություն է, այ էրեկվա համեստ, բայց միևնույն ժամանակ, ահռելի աշխատանքը նկատի ունեինք։
Սա շատ լավ հիմք է, հետագայում ամեն ինչ փոխելու համար, լավ հիմք էր հասկանալու, որ հասարակությունը, ամենեւին էլ, անճաշակ ու ռաբիզի կարոտ չի, որ հասարակությանը սա էր պետք։
Հետագայում միջոցառումներ կազմակերպելու համար կհասկանանք, որ չեմ տեսնում ձեռ ձեռքերը ասողների կարիք այլևս ոչ մեկս չունենք։ Կհասկանանք, որ էն աատղիկները, որոնք ասում են մեր բազմահազարանոց ինստայում հիշացնում ենք ցեղասպանության մասին, մենակ տհաճություն են առաջացնում, այլ ոչ թե մեզ օդոլժենի անում։
Մի խոսքով մշակութային հեղափոխությունը կարծես սկսվել է, հուսով եմ էս տեմպերով, կհասնենք նաև կրթական հեղափոխությանը»։