Մոսկվայում սկսվել է Լավրով-Մնացականյան հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվա է մեկնել երեկ՝ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով:
Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի արտգործնախարարի, Պետդումայի պատգամավորների և Դաշնության խորհրդի սենատորների, Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ: