211652_close_icon
views-count9840 դիտում article-date 16:34 25-04-2020

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով. ԱԻՆ

Հանրապետության տարածքում ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: 25-ի ցերեկը, 26-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-27-ին ցերեկը կբարձրանա 7-9 աստիճանով: «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին տեղեկացնում են, որ Երեւանում Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +7+9, վաղը ցերեկը՝ +13+15։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +3+8, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +3+8, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+13, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +3+8, Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+10, Տավուշում գիշերը +3+6, ցերեկը՝ +10+13, Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +3+8, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+16, Արարատում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+16, Արմավիրում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+16, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +3+8, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+16, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+19, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+12, Արցախում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+12 (հովիտներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+19):

Նմանատիպ նյութեր