211652_close_icon

Սուրբ նահատակների հիշատակին նվիրված գեղարվեստական ծրագիր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. ՈՒՂԻՂ

views-count1133 դիտում article-date 22:14 24-04-2020
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակներում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր ապրիլի 24-ին, ժ. 22:00-ին մեկնարկել է սուրբ նահատակների հիշատակին նվիրված գեղարվեստական ծրագիր, որը կտևի մինչև ապրիլի 25-ը, ժ. 06:00-ն: Հանդես կգան հանրապետության լավագույն մենակատարները՝ Նարեկ Հախնազարյանը, Լիանա Ալեքսանյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Հայկ Մելիքյանը, Վահագն Հայրապետյանը և այլք: Ելնելով արտակարգ իրադրության թելադրած պայմաններից՝ հանրապետության երաժշտական կազմակերպությունները կներկայանան փոքր խմբերով։ Համերգային երեկոյին իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերի գործիքային անսամբլները, Երևանի Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչները, Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային երգչախմբերի վոկալ անսամբլներն ու մենակատարները։ Երաժշտական ոգեկոչման այս բացառիկ իրադարձությունն արտակարգ իրավիճակում հայ արվեստագետների խնկարկումն ու խոնարհումն է՝ «Հարգելով հիշատակը՝ հարգենք կյանքը» նշանաբանի ներքո։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր