211652_close_icon
views-count10628 դիտում article-date 20:30 30-08-2019

ՌԴ ՊՆ Ռազմական ոստիկանության պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 27-ից 30-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունը՝ ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ պատվիրակության անդամները քննարկել են ռազմական ոստիկանության զինծառայողների մարտական և հատուկ պատրաստության վերաբերյալ մի շարք հարցեր: ՌԴ ՊՆ պատվիրակությունը հետևել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացված ցուցադրական պարապմունքներին: Այցի շրջանակում ՌԴ ՊՆ ՌՈ պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան, հրամանատարության հետ քննարկել երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր: ՌԴ ՊՆ ՌՈ պատվիրակությունը եղել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Պատվիրակության անդամներն այցելել են նաև Էջմիածին, ծաղիկներ խոնարհել Օշականի ճակատամարտում Մայր Աթոռ Էջմիածնի համար զոհված ռուս փրկարար-զինվորների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր