4582 դիտում
13:56 24-04-2020
«Ես կիսում իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը». Ջեմալ փաշայի թոռան գրառումը
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Ջեմալը գրառումը կատարել է Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։
«Ես կիսում իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը»,- նշել է Ջեմալ Փաշայի թոռը։
Հասան Ջեմալը, լինելով հայերի դեմ իրականացրած ոճրի կազմակերպիչներից մեկի թոռը, բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն: 2008 թվականին նա այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել Եղեռնի զոհերի հուշարձանին:
Հասան Ջեմալը 2011 թ. մարտի 31-ին Լոս Անջելեսում մասնակցել է հայկական սփյուռքի կազմակերպած «Դեր Զորից մինչև Ծիծեռնակաբերդ» խորագիրը կրող համաժողովին։
Թուրք գրող, լրագրող Հասան Ջեմալը 2012 թվականին գրել է «1915. Հայոց ցեղասպանություն» խորագրով գիրք, որը նվիրել է Հրանտ Դինքի հիշատակին: Այն ավելի ուշ թարգմանվել է նաև հայերեն և 2014 թվականին հանձնվել հայ ընթերցողների դատին, որի ժամանակ հեղինակն այցելել է Հայաստան։ «1915. Հայոց ցեղասպանության»-ի հայերեն հրատարակության շնորհանդեսի ժամանակ ներկաները բողոքել էին հարցեր տալու հնարավորությունից զրկված լինելու առնչությամբ։ Հասան Ջեմալը նույն տարվա դեկտեմբերի 12-ին ներկա էր Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում կազմակերպված հանդիպմանը, որի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան անձամբ հարցեր ուղղել հեղինակին։ Գիրքը 2015 թվականին թարգմանվել է նաև ֆրանսերեն։
Նմանատիպ նյութեր
4506 դիտում
17:21 24-04-2019
Ցեղասպանության մասին Ջեմալ փաշայի թոռան գրառումը վրդովվեցրել է թուրք ազգայնականներին
Այս բաժնից
616 դիտում
09:38 19-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
409 դիտում
09:22 19-04-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
574 դիտում
22:55 18-04-2024
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել