211652_close_icon
views-count1342 դիտում article-date 22:01 23-04-2020

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների շնորհիվ 5 հազար կակաչներ իրենց գլխիկներն են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղադրվել են կարմիր կակաչներ: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը վաղ առավոտից կատարել է ծաղիկների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ՝ կակաչներն ամրացվել են բիոֆլորաների մեջ: Հողի մեջ ակոսները փորվել էին մեկ օր առաջ: Չնայած անբարենպաստ եղանակին՝ ՀՈԱԿ-ի աշխատակիցները տեղադրել են ծաղիկները: Ուշ երեկոյից մոտ 5000 կակաչներ իրենց գլխիկներն են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի՝ դեպի անմար կրակ տանող ճանապարհին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր