211652_close_icon
views-count6992 դիտում article-date 19:04 23-04-2020

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով, այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատաել, ՀՀ Գեղարքունիքի մարզպե Գնել Սանոսյանը: Մարզպետը հայտնել է, որ մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ «87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։ Ցավոք, ուղեկցող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել»,-հայտնել է Գնել Սանոսյանը։

Նմանատիպ նյութեր