22074 դիտում
11:43 02-02-2020
Գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը Չինաստանի սահմաններից դուրս
Գրանցվել է 2019-nCoV կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը Չինաստանի սահմաններից դուրս՝ Ֆիլիպիններում: Այս մասին հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆիլիպինյան մասնաճյուղը Twitter-ում:
«44 տարեկան տղամարդը Ֆիլիպիններում 2019-nCoV կորոնավիրուսով 2-րդ հաստատված հիվանդն է»,- ասվում է մասնաճյուղի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նա մահացել է փետրվարի 1-ին:
Նշենք, որ այս պահին Չինաստանում մահացու վտանգավոր կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 304-ի, իսկ վարակվածները 13 846-ն են, որոնցից 2110-ը ծանր վիճակում են:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհանն է, սակայն հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թայլանդում և Ճապոնիայում։
Չինաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ համաճարակը կարող է ավելի շատ տարածվել
Նմանատիպ նյութեր
5129 դիտում
23:33 15-02-2020
Եվրոպայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է Ֆրանսիայում
11200 դիտում
23:12 22-02-2020
Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20987 դիտում
12:36 23-08-2021
Հունաստանում գրանցվել է COVID-19-ի դեմ պատվաստում ստացած քաղաքացու՝ կորոնավիրուսից մահվան 2-րդ դեպքը
Այս բաժնից
589 դիտում
23:31 22-04-2024
Ռուս խաղաղապահները լքել են Ղարաբաղը, քանի որ նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել. Պեսկով
601 դիտում
22:08 22-04-2024
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի արձակման մասին
427 դիտում
21:04 22-04-2024
Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները