Եվրոպայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է Ֆրանսիայում
Ֆրանսիայի առողջապահության նախարար Անյես Բյուզենը հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին:
80-ամյա չինացի զբոսաաշրջիկը մահացել է փարիզյան «Բիշա» հիվանդանոցում: Տղամարդը հունվարի 16-ին Ֆրանսիա էր եկել Հուբեյ նահանգից: Նրան հիվանդանոց էին տեղափոխել հունվարի 25-ին և կարանտինի տակ պահել: Սակայն չինացու վիճակը գնալով վատթարացել է և բժիշկներն անզոր են եղել նրան փրկել:
Նշենք, որ Եվրոպայում կորոնավիրուսից վարակվելու դեպքերը առաջինը գրանցվել են ֆրանսիական քաղաքներում: