211652_close_icon
views-count553 դիտում article-date 13:45 23-04-2020

Ավագանին կքննարկի Վլադիլեն Բալյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը

Երևանի ավագանին ապրիլի 28-ի նիստում կքննարկի ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին՝ 96-րդ տարեդարձի առթիվ, երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի, երկարամյա անբասիր աշխատանքով Երևանի մշակութային զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու հարցը։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://https://armenpress.am/arm/news/1013149.html]Արմենպրես[/url]»-ը, որոշման նախագիծը ներառված է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգում։ Ապրիլի 25-ին լրանում է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի 96­ամյակը։ Վլադիլեն Ալեքսանդրի Բալյանը ծնվել է 1924 թ. ապրիլի 25-ին Երևանում: Սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական և խմբավարական ֆակուլտետներում: 1952-1954 թթ. եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: Եղել է Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների առաջին գլխավոր խմբագիրը: 1955-61 թթ. ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը: 1964-65 թթ. եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը: 1966 թ. ստեղծել է Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանը և մինչ 1972 թ. եղել դրա տնօրենը: 1981թվականից եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի ղեկավարը: Ստեղծագործել է տարբեր ժանրերում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային: Հեղինակել է բազմաթիվ երգեր: Հայաստանի կոմպոզիտորների, ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ է: «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահն է: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, 2011 թվականին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

Նմանատիպ նյութեր