Գյումրիի քաղաքապետը շնորհավորել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին՝ 90-րդ հոբելյանի կապակցությամբ
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի Մաեստրո,
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 90 ամյակի կապակցությամբ:
Ստեղծագործական մեծ տաղանդի, հայրենասեր մտավորականի նվիրյալ գործունեության շնորհիվ Դուք խորը, անջնջելի հետք եք թողել համայն հայության մշակութային կյանքում: Ձեր նկատմամբ գյումրեցիների ակնածանքը և սերը ավելի ցայտուն ընդգծվեց, երբ «Գյումրի-Լենինական» երգը հանրային քննարկման արդյունքում որոշվեց ընդունել որպես Գյումրու հիմն: Բոլոր գյումրեցիների և իմ անունից ցանկանում ենք Ձեզ առողջություն, աննկուն կամք և արևշատություն:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան»: