211652_close_icon
views-count14800 դիտում article-date 21:56 13-11-2024

Կրկին բեռնատարների կուտակում՝ Հայաստան-Վրաստան սահմանի վրացական կողմում․ Բագրատաշենի անցակետի դանդաղ աշխատանքի հետևանքով 100-ավոր բեռնատարներ մնացել են վրացական կողմում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, SHAMSHYAN.com էին զանգահարել բեռնատարների մեծ թվով վարորդները, ովքեր կրկին իրենց դժգոհությունն էին հայտնում Բագրատաշենի անցակետի աշխատանքից։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին․ «Հազարավոր կիլոմետրեր կտրել, հասել ենք Հայաստանի հետ սահման, բայց ստիպված ենք օրերով հերթ կանգնել ու սպասել վրացական կողմում, միչև Բագրատաշենի անցակետը իր դանդաղաշարժությամբ բաց թողնի մյուս մեքենաներին։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, թող պատասխանատուները պատկերացնեն, որ հեռուներից հասնում ես քո տան դռան մոտ, բայց դուռը փակ է, բացող էլ չկա։ Մի քանի 100 բեռնատարի վարորդ այս պահին հուսահատ սպասում է։ Վերջապես ե՞րբ է այս հարցը լուծվելու։ Անգամ ռուսական անցակետերում, որտեղ բեռնատարների քանակը շատ ավելի շատ է, այսքան հերթեր չենք կանգնում, ինչքան այստեղ։ Վրացին մեզ թուք ու մար ա տալիս, ասում ա ձեր «տամոժնյան» լավ չի աշխատում, դրա համար ստիպված եք մնալ այստեղ»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր