211652_close_icon
views-count7684 դիտում article-date 14:01 22-04-2020

Նիկոլից մինչեւ քպական վերջին ֆեյք, հիմա մտածեք ոչ թե face-saving-ի, այլ exit-strategy-ի մասին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավրովի հայտարարությունը Գորդյան հանգույց մի սարքեք, որ հերթով, ով չալարի, արժան-անարժան, փորձի այն քանդել։ Իրականում, մեղքը բացառապես ձերն է, քանզի երկու տարի շարունակ վերից վար՝ Նիկոլից մինչեւ քպական վերջին ֆեյք, հյուսել, կապել ու խճճել եք ստերի այն կծիկը, որի ծայրը արդեն ինքներդ եք կորցրել։ Լավրովը ձեզ ընդամենը այկիդո արեց՝ ձեր դեմը դնելով հայ ժողովրդին ստերով կերակրելու անբարո մոլուցքը։ Մակեդոնացու դերում հայ ժողովուրդն է լինելու, որն արդեն 30 տարի է թույլ չի տալիս ոչ մեկին՝ ներսից թե դրսից, իր ազգային արժանապատվության եւ շահերի հաշվին հարց լուծել։ Ուստի դուք, Նիկոլից մինչեւ քպական վերջին ֆեյք, հիմա մտածեք ոչ թե face-saving-ի, այլ exit-strategy-ի մասին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր