Դատախազի մոտ կորոնավիրուս է հաստատվել. շփման շրջանակը պարզված է. News.am
ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուս, ներկայումս նա ստանում է համապատասխան բուժում: Այս տեղեկությունը [url=https://news.am/arm/news/573615.html?fbclid=IwAR2zQYGAZZfvHhxCkvLcn6r0TxCqqN27KjlWw8pukUXEfNAZgOjzFODqUIE]NEWS.am[/url]-ին հաստատեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատչյանը։
Նա հայտնեց, որ նրա առողջական վիճակը լավ է, ըստ Դատախազության ունեցած տեղեկատվության առկա է բարելավման դինամիկա:
«Նրա մոտ ջերմություն եւ այդ վիրուսային հիվանդության լուրջ ախտանշաններ չեն եղել: Նրա հետ կոնտակտի մեջ գտնված անձանց շրջանակը պարզված է, աընտանիքի անդամները մեկուսացվել են այդ նպատակով նախատեսված վայրում: Իսկ առանձին գործընկերները, որոնց հետ շփումներ ունեցել է, գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Նրանց մոտ համապատասխան հիվանդութան կլինիկա ունենալու վերաբերյալ տվյալներ առայժմ չունենք: Ախտանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես միջոցներ կձեռնարկվեն նրանց թեստավորման համար»,- ասաց Արեւիկ Խաչատրյանը։
Նա հայտնեց, որ ՀՀ դաախազության աշխատակիցների մեծ մասն աշխատում է տանից.
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/573615.html?fbclid=IwAR2zQYGAZZfvHhxCkvLcn6r0TxCqqN27KjlWw8pukUXEfNAZgOjzFODqUIE]կայքում[/url]։