Մոտ 30 նորակոչիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս․ ՊՆ խոսնակ
Հայաստանում զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից սկսած, նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ։
Նրանցից 13-ը արդեն ապաքինվել է։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/07/30/Coronavirus/3358171?fbclid=IwAR2mllTCIfFwC3XT-HhVgmbOrN5cI5PKztL-gfdpBpBsZ0-iDFMyoHAqQ54]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Խոսնակի հաղորդմամբ՝ զորակոչիկները մեկուսացվել են, ստանում են համապատասխան բուժում և ապաքինվելուց հետո կհամալրեն ԶՈՒ շարքերը։
Հիշեցնենք, որ 2020 թ․ ամառային զորակոչին ենթակա ՀՀ բոլոր քաղաքացիները թեստավորվում են կորոնավիրուսային վարակի իմունոֆերմենտային եղանակով ախտորոշման միջոցով, և որոնց մոտ հակամարմիններ են հայտնաբերվում, թեստավորվում են ՊՇՌ թեստերով։