157824 դիտում
21:46 21-04-2020
Հայաստանի քննչական կոմիտեի հարևանությամբ հնչել են կրակոցներ. թաղային հեղինակությունը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում՝ Հայաստանի քննչական կոմիտեի հարևանությամբ՝ «Սաֆի» գեղեցկության սրահի դիմաց, հնչել են կրակոցներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը:
Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի կրակված 2 պարկուճ և արնանման հետքեր:
Պարզվել է, որ մեկ հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին՝ վիրավորի անունը Մասիս է, ով «թաղային հեղինակություն է»:
[b]22:04/2020
10:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները պարզել են վիրավորի ինքնությունը՝ նա Երևան քաղաքի Ն. Տիգրանյան փողոցի բնակիչ՝ 49-ամյա Մասիս Գրիգորյանն է, ով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել «զույգ ազդրերի շրջանի հրազենային վիրավորում, ձախից ազդրի ստորին երրորդականի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ։[/b]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+