211652_close_icon
views-count885 դիտում article-date 19:14 21-04-2020

Նրա անունը միշտ վառ կմնա բոլորիս հուշերում:. Սասուն Միքայելյանի ուղերձը Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրվա առթիվ

[b]ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՍՈւՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԹԱԹՈւԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 55-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ[/b] ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանն այսօր կդառնար 55 տարեկան: ՀՀ ԵԿՄ վարչությունը փառաբանում է Արցախյան ազատամարտի հերոս զավակի հիշատակը: Թաթուլ Կրպեյանը եղել է Արցախյան շարժման երիտասարդական թևի սիրված առաջնորդներից, զանգվածային երթերի ու հանրահավաքների, նստացույցերի ու դասադուլների կազմակերպիչներից եւ ուսանողության շրջանում քարոզչություն իրականացնող առաջամարտիկներից մեկը: 1990 թվականին Թաթուլը տեսնելով, որ Արցախում վիճակը սկսում է վատթարանալ իր իսկ հիմնած զինված խմբով մեկնում է կռվի դաշտ: Հիմնական պայքարը մղում է Գետաշեն-Մարտունաշեն շրջանների ինքնապաշտպանության համար: Այստեղ Թաթուլը հաճախ էր կրկնում, որ «Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով»: ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունը միշտ վառ կմնա բոլորիս հուշերում: Մենք երկրապահներս, ազատագրական պայքարին մասնակիցներս ցավով, բայց հպարտությամբ ենք հիշում մեր ննջեցյալ մարտական ընկերներին: Եվ ամեն անգամ, ամեն մեկի մասին խոսելիս ցանկանում ենք վստահաբար ասել, որ ձեր կյանքի գնով պահած երկիրը, մեր բոլորիս արյան գնով փայփայած հայրենիքը այլեւս չի առերեսվելու պատմության այդ դաժան էջերին: Մենք միշտ միասնական ու համախմբված տեր ենք կանգնելու մեր պետությանը: [b]ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյան[/b]

Նմանատիպ նյութեր