7060 դիտում
17:38 29-10-2016
Արձակագիր, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, ԵՊՀ պրոֆեսոր Էլդա Գրինի հիշատակը վառ կմնա սերունդների հուշերում
Էլդա Աշոտի Գրինը ծնվել է 1928 թվականին, Թիֆլիսում, մտավորականի ընտանիքում: Նրա մանկության և ուսումնառության առաջին տարիներն անցել են Մոսկվայում: 1937 թվականին քաղաքական հողի վրա հորը ձերբակալելուց և աքսորելուց հետո ընտանիքը փոխադրվել է Երևան: Այստեղ Էլդա Գրինն ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև, գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալությունում որպես թղթակից: Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում, որտեղ էլ 1955 թվականին պաշտպանել թեկնածուական թեզը` հոգելեզվաբանության գծով: Նույն թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես հոգեբանության դասախոս: 1971 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 2003 թվականին պրոֆեսորի կոչում:
Էլդա Գրինը հանդիսանում է նաև դատահոգեբանական փորձաքննության հիմնադիրը Հայաստանում` 1968 թվականից աշխատելով որպես փորձագետ-հոգեբան: Էլդա Գրինը շուրջ 140 գիտական աշխատանքի հեղինակ է, այդ թվում՝ նաև դասագրքերի ու ձեռնարկների. մասնավորապես` իրավաբանական հոգեբանության ոլորտում: 2004 թվականից ՀՀ մանկավարժահոգեբանական ակադեմիայի իսկական անդամ է: Ընդգրկված էր ակտիվ հասարակական գործունեության մեջ, հանդիսանում էր ՀՀ նախագահին կից ներման հանձնաժողովի անդամ: Այդ ամենին զուգահեռ նա հանդես էր գալիս նաև հայերեն և ռուսերեն պատմվածքներով (սկսած 1957 թվականից), որոնք հրատարակվել են հանրապետության և արտերկրի տարբեր թերթերում, ամսագրերում և ժողովածուներում: Նրա «Ձեռքեր» պատմվածքը տպագրվել է աշխարհի 35 լեզուներով: Հայաստանի գրողների միության անդամ էր: 2008 թվականին պարգևատրվել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալով:
Էլդա Գրինը նվիրել է աշխարհին չորս տաղանդաշատ զավակ, ովքեր մեծ նվաճումների են հասել արվեստի և կրթության բնագավառներում:
Նմանատիպ նյութեր
1179 դիտում
19:14 21-04-2020
Նրա անունը միշտ վառ կմնա բոլորիս հուշերում:. Սասուն Միքայելյանի ուղերձը Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրվա առթիվ
3391 դիտում
21:46 20-03-2018
«Եղիր անհատ». ԵՊՀ պրոֆեսոր Էլդա Գրինը կդառնար 90 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4674 դիտում
13:10 27-10-2016
Մահացել է հոգեբան Էլդա Գրինը
Այս բաժնից
799 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել