211652_close_icon
views-count3745 դիտում article-date 17:30 21-04-2020

Մահացել է հայտնի դիվանագետ Ռուբեն Շուգարյանը

58 տարեկանում մահացել է հայտնի դիվանագետ Ռուբեն Շուգարյանը: Այս առնչությամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Facebook-ի իր էջում գրել է. «Անկախ Հայաստանի ամենափայլուն, պրոֆեսիոնալ դիվանագետներից մեկը (ՀՀ դեսպանն էր ԱՄՆ-ում, Իտալիայում, փոխարտգործնախարար էր, հեռացվեց դիվանագիտական ծառայությունից 2008 թ. մարտին սկզբունքային դիրքորոշման համար): Միայն եւ միայն մեր երկրի շահերով առաջնորդվող պետական գործիչ, լավ ընկեր, համեստ մարդ... Շատ-շատ ափսոս է»: Ռուբեն Շուգարյանի աշխատանքային գործունեությունը 1985-1990թթ․ անգլերենի դասախոս, Երևանի պոլիտեխնիկական համալսարան 1990-1991թթ․ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական հանձնաժողովի ավագ փորձագետ-խորհրդատու 1991-1993թթ․ արտաքին կապերի գծով ՀՀ նախագահի օգնական, մամլո քարտուղար 1993-1999թթ․ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 1999-2005թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ 2003-2004թթ․ Հայաստանի սլավոնական համալսարանում քաղաքագիտության հրավիրյալ դասախոս 2005-2008թթ․ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայր՝ Հռոմ) 2008թ-ից հրավիրյալ դասախոս, գիտնական, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան Դիվանագիտական աստիճան՝ Արտակարգ և լիազոր դեսպան Պարգևներ և հարգանքի տուրքեր՝ 1999թ․ ծառայության և առաջին դեսպանատան ստեղծման գործում Հայաստանին նվիրվածության համար հատուկ հրաժեշտի հարգանքի տուրք է մատուցվել Վաշինգտոն-Բալթիմոր հայ համայնքի կողմից : 1999թ․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հատուկ հրաժեշտի արարողություն հայ-ամերիկյան հարաբերություններում առանձնահատուկ նվաճումների համար: 1995թ. Ամերիկայի հայ ուսանողների ասոցիացիայի կողմից ներկայացված Արթուր Հ. Դադյանի «Ժառանգություն» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիր Այլ գործունեություն՝ 1993-1999թթ. Վաշինգտոնի Կոսմոս Ակումբի անդամ 2000-2005թթ. ԱՄՆ-Հայաստան աշխատանքային խմբի անդամ 2004թ-ից Հայաստանի Գիտությունների և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի գիտական խորհրդի անդամ: 2000-2005թթ․ Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական խորհրդի անդամ 2004-2005թթ․ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ կառավարության աշխատանքային խմբի ղեկավար Օտար լեզուներ՝ Անգլերեն, ռուսերեն, իտալերեն, գերմաներեն

Նմանատիպ նյութեր