211652_close_icon
views-count1386 դիտում article-date 23:08 05-05-2014

Եմենի մայրաքաղաքում ֆրանսիացի դիվանագետ է սպանվել

Եմենի մայրաքաղաք Սանայում անհայտ անձինք հրազենով սպանել են ֆրանսիացի դիվանագետի, ևս 2 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով երկրի ՆԳ նախարարությանը։ Agence France-Presse գործակալությունը նույնպես հաստատել է Ֆրանսիայի քաղաքացու՝ կին դիվանագետի սպանությունը։ Ենթադրվում է, որ օտարերկրյա քաղաքացիների սպանության ետևում կանգնած են «Ալ Քաիդա» խմբավորման գրոհայինները։ Այն տարածաշրջանի ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորումն է։

Նմանատիպ նյութեր