2101 դիտում
12:44 05-10-2018
ՀՀ նախագահը և հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասը քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման հեռանկարները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ, ով 2003 թվականից զբաղեցնում է ամերիկյան Արտաքին հարաբերությունների հարցով խորհրդի (Council on Foreign Relations) նախագահի պաշտոնը։
Ռիչարդ Հաասը 1989-1993 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հատուկ խորհրդականի պաշտոնը, իսկ 2001-2003 թվականներին եղել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի գլխավոր խորհրդականը։
Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ռիչարդ Հաասը մտքեր են փոխանակել համաշխարհային քաղաքականության, միջազգային անվտանգության, հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման հեռանկարներին։
Նմանատիպ նյութեր
695 դիտում
16:30 30-10-2014
ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները
545 դիտում
21:33 03-02-2023
ՔՊ պատգամավորները և Մայքլ Սեսիերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները
Այս բաժնից
496 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա