211652_close_icon
views-count6827 դիտում article-date 23:55 19-04-2020

Վարազդատ Կարապետյան.. Էս հողը 30 տարի անմշակ էր, բայց Վահեն հանձնվել չգիտի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Էս հողը 30 տարի անմշակ էր։ Ցորենի ու գարու փոխարեն՝ փուշ ու տատասկ։ Բայց Վահեն հանձնվել չգիտի։ Հավաքել է գյուղի տղերքին, տրակտոր են գնել։ Հին է, փչանում է հաճախ, բայց գյուղը կանգնել է... Մեկը հող ունի, մյուսը՝ տրակտոր, մեկը՝ կապեր ու ուժ, մեկն էլ մարդկանց իրար գլխի հավաքելու շնորհք։ Սերմը ձեռքով կտան հողին, ձեռքի մեջ էլ՝ աղոթք ու հույս, քրտինք ու մաքուր, պարզ հայհոյանք։ Տղամարդու խոսք։ Հողն էլ տնքում է, շուռումուռ գալիս, վաղուց չի ծնել։ Աշնանը սպասում ենք։ Ու աղոթքը, քրտինքը, հայհոյանքը, հույսն ու իղձը հաց կդառնան։ Մաքուր, մարդու նման, Վահեի նման»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր