211652_close_icon
views-count19780 դիտում article-date 11:18 19-04-2020

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1291-ի. ապաքինվել է ևս 22 քաղաքացի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում ապրիլի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1291 է, արձանագրվել է մահվան 20 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 12 հազար 680 թեստ։ Հայաստանում ապրիլի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 22-ով և բուժվածների գումարային թիվը դարձել է 545։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 726 պացիենտ: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նմանատիպ նյութեր