211652_close_icon
views-count4258 դիտում article-date 10:43 19-04-2020

Արցախում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված կա 7 քաղաքացի, առողջացել է 2 մարդ: Արցախում այսօրվա դրությամբ մեկուսացված է 25 մարդ, իսկ ընդհանուր առմամբ թեստավորվել է 141 հոգի: Հիշեցնենք, որ նաօրեին Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Արցախում 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել Հայաստանի Հանրապետություն, հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Նմանատիպ նյութեր