Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, առողջացել է 1410 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք, առողջացել է 1410 քաղաքացի, մահացել՝ 17-ը:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 2404 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 570214-ի:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154602 դեպք, որոնցից 134586-ն` առողջացած, 2673-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16685 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 658 է: