7260 դիտում
11:06 29-05-2020
ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 460 նոր դեպք է գրանցվել, 10 պացիենտ առողջացել է, 8-ը՝ մահացել
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացած, 120-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 56042 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 460 նոր դեպք և 10 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է:
Նմանատիպ նյութեր
10291 դիտում
11:15 30-04-2020
Կորոնավիրուսի վարակման 134 նոր դեպք. հաստատված դեպքերի թիվը հասել է 2066-ի, 2 պացիենտ մահացել է
4029 դիտում
10:58 17-06-2020
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության նոր՝ 554 հաստատված դեպք կա, մահացել է 12 պացիենտ
4537 դիտում
10:43 19-04-2020
Արցախում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի
Այս բաժնից
925 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
655 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1171 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան