211652_close_icon
views-count655 դիտում article-date 14:07 18-04-2020

Հակառակորդն անցած շաբաթ հրադադարի ռեժիմը խախտել է 190 անգամ՝ արձակելով 1800 կրակոց. Արցախի ՊԲ

Ապրիլի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր