211652_close_icon
views-count524 դիտում article-date 19:05 17-04-2020

ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունը կսկսի հոկտեմբերի 20-ին

ՈւԵՖԱ-ն մտադիր է Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունը սկսել հոկտեմբերի 20-ին, իսկ Եվրոպայի Լիգայի մրցաշարը՝ հոկտեմբերի 22-ին, հայտնում է Diario Sport-ը: Որակավորման փուլը կսկսվի ավելի վաղ. հուլիսի վերջին – օգոստոսի սկզբում: Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղերը պետք է անցկացվեն օգոստոսի 13-ին: ՈւԵՖԱ-ի փաստաթղթում, որին հղում է արել պարբերականը, նշված է, որ ազգային մրցաշարերը պետք է ավարտված լինեն մինչև հուլիսի 31-ը: Դա նշանակում է, որ խաղացողների ավարտվող պայմանագրերը պետք է երկարաձգվեն մեկ ամսով, քանի որ պայմանագրի ավարտման հիմնական ժամկետ է հանդիսանում հունիսի 30-ը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի այս մրցաշարը մեկնարկել էր 2019թ. սեպտեմբերի 19-ին:

Նմանատիպ նյութեր