211652_close_icon
views-count7713 դիտում article-date 18:51 09-08-2016

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունը

ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարը առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Օգոստոսի 16-21-ը Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կկայանա մրցաշարի A խմբի հանդիպումները, իսկ այս ստուգատեսում մեր երկիրը կներկայացանի ֆուտզալի Հայաստանի կրկնակի չեմպիոն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը: Այս փուլում մերոնց մրցակիցները կլինեն Կիպրոսը ներկայացնող «Հապոել»-ը, Շվեյցարիան ներկայացնող «Ֆուտզալ մանիակս» և Դանիան ներկայացնող «Գենտոֆտե» թիմերը: Մասնակցող թիմերից յուրաքանչյուրը հանդիսանում է իրենց երկրի գործող չեմպիոնը, և բավականին բարձր դիրք ունեն ֆուտզալի համաշարհային վարկանիշավորման աղյուսակում: Խաղարկությունը Հայաստանում անցկացնելու իրավունքը հնարավոր եղավ ձեռք բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սերտ համագործակցության, իսկ խաղարկության կազմակերպմանը աջակցում են ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Այս պահին ընթանում են կազմակերպչական վերջին աշխատանքները առաջնության ընթացքը պատշաճ կազմակերպելու համար: Տեղեկացնենք նաև, որ համագործակցության, տոմսերի ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք կապ հաստատել մրցաշարի կազմկոմիտեի հետ հետևյալ հեռապոսահամարով՝ 098-11-44-32:

Նմանատիպ նյութեր