211652_close_icon
views-count3577 դիտում article-date 14:56 17-04-2020

Երկրորդ ինքնաթիռը Հայաստան է տեղափոխել բժշկական պարագաներ, սարքավորումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 15-ին հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Ինչպես հայտնեցին Կոնվերս Բանկից, խմբաքանակը ձեռք է բերվել Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների` «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի, «Կարաս Վայնս»-ի, և այլ դոնորների կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով: Հայաստան են բերվել ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական հագուստ, 24 000 բժշկական դիմակ, 20 000 KN95 պաշտպանիչ դիմակ, 101 հեռահար ջերմաչափ, բժշկական գործիքներ, բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար: Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր