844 դիտում
15:29 16-04-2020
Վերաքննիչ քրեական դատարանը դատապարտյալին վաղաժամկետ ազատել է հիմք ընդունելով նաև ՄԻՊ-ի իրավական դիրքորոշումները
Վերաքննիչ քրեական դատարանը դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու որոշման մեջ հաշվի է առել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խախտման որոշումը և այդ որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումները՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը:
Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկ իրականացված չհայտարարված այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն արձանագրել է, որ ազատությունից զրկված անձն ինքնավնասում կատարելու համար տեղափոխվել է պատժախուց՝ ենթարկվելով կարգապահական տույժի:
Պաշտպանի նախաձեռնած քննարկման վարույթի շրջանակում Պաշտպանը կայացրել է խախտման որոշում՝ հանդես գալով նաև նման պրակտիկայի անթույլատրելիության վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի այն իրավական դիրքորոշմանը, ըստ որի՝ ինքնավնասումների կամ ինքնասպանության փորձի համար ազատությունից զրկված անձի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն իրավաչափ չէ: Այս պրակտիկան հակասում է միջազգային չափանիշներին և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ինքնավնասում և ինքնասպանության փորձ կատարած ազատությունից զրկված անձինք պետք է ստանան բավարար ծավալով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական և հոգեբանական աջակցություն՝ գտնվելով քրեակատարողական ծառայողների և բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրող անձնակազմի անմիջական մշտական հսկողության տակ, ինչպես նաև ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ կատարելու համար ազատությունից զրկված անձանց նկատմամբ կարգապահական տույժեր չպետք է կիրառվեն:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Պաշտպանի որոշման և իրավական դիրքորոշումներին կամ իրավաբանության (jurisprudence) մեջբերումները, ինչպես նաև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի վերաբերյալ դատարանի հայտնած դիրքորոշումները:
Սա ևս մեկ օրինակ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները դատական պրակտիկայում դառնում են իրավունքի աղբյուր: Դրանք իրավակիրառ պրակտիկայում կարող են օգտագործվել դատավորների, դատախազների, փաստաբանների և քննիչների կողմից, ինչն էլ առավել արդյունավետ կդարձնի երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը:
Նմանատիպ նյութեր
3030 դիտում
17:41 29-09-2015
Հայաստանը պատրաստ է նախաձեռնել եվրասիական կրթական նախագծեր՝ հիմք ընդունելով եվրոպական փորձը
Այս բաժնից
811 դիտում
18:58 14-11-2024
Հերոսներին` դավաճան, իսկ դավաճանին` հերոս դարձրեցիք. Գարիկ Ուրումյան
610 դիտում
18:57 14-11-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ
775 դիտում
18:50 14-11-2024
Շուտով ականատես ենք լինելու Նիկոլի ու Ալիևի երկար գիշերներին․ Հովհաննես Շահինյան. Hayeli.am