1949 դիտում
21:54 05-06-2021
Բացառել պառակտիչ խոսույթի ծավալումը, նախընտրական քարոզարշավը կազմակերպել՝ հիմք ընդունելով ազգային-պետական շահերն ու գերակայությունները․ կլոր սեղան–քննարկում
«Ա. Տեր Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդն» ու «Genesis Armeniа» համահայկական ուղեղային կենտրոնը կազմակերպել էին կլոր սեղան-քննարկում, որին ակտիվորեն մասնակցել էին 2021 թ. Խորհրդարանի արտահերթ ընտրությանը հայտագրված՝ մոտ երկու տասնյակ քաղաքական ուժերի/ կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք իրենց ելույթներում դիտարկումներ արեցին ու մտահոգություններ հնչեցրին հետպատերազմյա Հայաստանում ստեղծված վիճակի և երկրի անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերի կապակցությամբ։
«Ընդհանրացնելով հնչած դիտարկումները,
հաշվի առնելով հասարակության և պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային սպառնալիքներն ու մարտահրավերները, դրանց դիմագրավման անհրաժեշտությունը, այդ հարցում գործող իշխանության անկարողությունը,
նկատի ունենալով նախընտրական շրջանում հասարակության պառակտման մտահոգիչ միտումները, ատելության խոսքի շարունակական տարածումը, անհրաժեշտ ենք համարում՝
- բացառել հասարակության բաժանարար գծերի ընդգծումն ու պառակտիչ խոսույթի ծավալումը նախընտրական և հետընտրական ցնցումներից խուսափելու նպատակով,
- նախընտրական քարոզարշավը կազմակերպել՝ հիմք ընդունելով ազգային-պետական շահերն ու գերակայությունները, ազգային համերաշխության ու հասարակական միասնականության
անհրաժեշտությունը,
- անթույլատրելի են ատելության խոսքն ու դրա քարոզը,
- ընտրական գործընթացների նկատմամբ սահմանել հասարակական վերահսկողություն և սոց-քաղաքական, տնտեսական, անվտանգային իրողությունների՝ հնարավորինս օբյեկտիվ ու ճշմարտացի ներկայացում»,– ասվում է տարածված հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
751 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
859 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
601 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին