211652_close_icon
views-count21999 դիտում article-date 14:34 16-04-2020

Օրավարձով աշխատողների առնվազն 90, եթե ոչ 100 տոկոսին հասնում ենք ծրագրերով. Փաշինյան

Մեզ քննդատում են, որ աջակցություն չենք ցուցաբերում չգրանցված, օրավաձով աշխատողներին, բայց մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ օրավարձով աշխատողների առնվազն 90, եթե ոչ 100 տոկոսին հասնում ենք այս ծրագրով, գումարած 9-րդ ծրագրով, 7-րդ ծրագրով, 11-12 ծրագրերով: Այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Օրավարձով աշխատողները որևէ տեղ հստակ գրանցված չեն, որ մենք նրանց անուն, ազգանունով, հասցեով գտնենք, դրա համար գտնում ենք անուղղակի: 9-րդ ծրագրող երեխաների միջոցով, 11-12 ծրագրով գազի ու հոսանքի բաժանորդ լինելու բերումով, և 7-րդ ծրագրով երեխայի սպասելու բերումով: Մեր կանխավարկածն այն է, որ օրավարձով աշխատողներն այս 5 ծրագրերից որևէ մեկում, որոշ դեպքերում 2-ում կարող են լինել»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր