211652_close_icon
views-count55273 դիտում article-date 09:19 16-04-2020

Երեկ Երևանում՝ Մուշավան թաղամասում, խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից Opel-ի վարորդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 15-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Մուշավան թաղամասի բնակիչ՝ 27-ամյա Օնիկ Այդինյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Վարդաշեն-Մուշավան ավտոճանապարհի՝ Մուշավան թաղամասի սկզբնամասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարող Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի կողմից ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Opel-ը վարել է Օ. Այդինյանը, իսկ Lexus-ը՝ Մուշավան թաղամասի բնակիչ՝ 39-ամյա Գարիկ Հայրապետյանը։ Վթարի հետևանքով Օ. Այդինյանը, Գ. Հայրապետյանը և Lexus-ի ուղևոր՝ Մուշավան թաղամասի բնակիչ, 38-ամյա Սուրեն Բաբայանը տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ Գ. Հայրապետյանը տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/15/1152476/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող, երեկ՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Վարդաշեն-Մուշավան ավտոճանապարհի՝ Մուշավան թաղամասի սկզբնամասում բախվել էին Lexus 460 մակնիշի 07 ԼՏ 077 համարանիշի և Opel Astra մակնիշի 36 NO 217 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Opel-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ վիրավորներին դուրս էին բերել ավտոմեքենաներից, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն էր ցուցաբերել վիրավորներին և տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ Էրեբունու տարածքային ծառայության աշխատակիցները, ովքեր աշխատանքներ էին կատարել սյուների վրայից ընկած գազախողովակը կարգի բերելու ուղղությամբ։ «Գազպրոմ»-ի աշխատակիցները նաև ստուգել էին՝ արդյո՞ք բախման հետևանքով գազի արտահոսք կար, թե՞ ոչ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր