Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ալիշեր Ուսմանովը / FIE / հայտարարել է մրցաշրջանը ժամկետից շուտ ավարտելու մասին։
Որոշվել է չեղարկել ապրիլ - հունիս ընկած ժամանակահատվածի բոլոր միջազգային մրցումները։ Դրանք ներառում են աշխարհի գավաթի խաղարկության՝ վարկանիշային փուլերը։Մինչև 2020 թ․ մարտը ձեռք բերած որակավորման մրցումների արդյունքները կմնան ուժի մեջ:Ուղեգրերը « սառեցված » են և կակտիվանան, օլիմպիական վարկանիշային վերջին մրցումների մեկնարկի ժամանակ։
Ընդհանրապես մրցաշարերի վերսկսումը հնարավոր կլինի, երբ աշխարհում առողջապահական իրավիճակը կլինի անվտանգ, մարզիկները կունենան հավասար մարզման գործընթաց, բոլոր ֆեդերացիաները հնարավորություն կունենան մասնակցելու մրցաշարերի։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Սուսերամարտի մրցաշրջանը ժամկետից շուտ կավարտվի
2020.04.15 17:50


Twitter
Вконтакте
Одноклассники
