211652_close_icon
views-count1614 դիտում article-date 14:05 29-04-2014

«Մերոնք դրսում». Հենրիխ Մխիթարյանը՝ ժամկետից շուտ Գերմանիայի փոխչեմպիոն

Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից ոչ մեկի չհաջողվեց աչքի ընկնել խփած գոլով: Այդուհանդերձ, տեղի ունեցավ մեկ նշանակալի իրադարձություն: Դորտմունդի «Բորուսիան» ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Լևերկուզենի «Բայերի» հետ: Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում ժամկետից շուտ դարձավ Գերմանիայի փոխչեմպիոն: [b]Ռոման Բերեզովսկի[/b], Ռուսաստանի առաջնություն, «Թերեք»-«Դինամո»` 1:0, չի մասնակցել հանդիպմանը: [b]Ռոբերտ Արզումանյան[/b], Ղազախստանի առաջնություն, «Աստանա»-«Ակտոբե»՝ 1:2, մասնակցել է ամբողջ հանդիպմանը: [b]Արտակ Եդիգարյան[/b], Լիտվայի առաջնություն, «Շյաուլյայ»-«Ժալգիրիս»՝ 0:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 46-րդ րոպեին: [b]Լևոն Հայրապետյան[/b], Չեխիայի առաջնություն, «Պրիբրամ»–«Զնոյմո»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը: [b]Արթուր Եդիգարյան[/b], Ղազախստանի առաջնություն, «Կայրաթ»-«Իրտիշ»՝2:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 76-րդ րոպեին: [b]Կառլեն Մկրտչյան[/b], Ռուսաստանի առաջնություն, «Ռոստով»-«Անժի»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը: [b]Գևորգ Ղազարյան[/b], Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ»-«Դինամո» Կիև՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 78-րդ րոպեին: [b]Հենրիխ Մխիթարյան[/b], Գերմանիայի առաջնություն, «Բայեր» - «Բորուսիա» Դորտմունդ` 2:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 75-րդ րոպեին: [b]Արաս Օզբիլիս[/b], Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Կուբան»՝ 0:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 61-րդ րոպեին: [b]Մարկոս Պիցելլի[/b], Ղազախստանի առաջնություն, «Աստանա»-«Ակտոբե»՝ 1:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 46-րդ րոպեին: [b]Յուրա Մովսիսյան[/b], Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Կուբան»՝ 0:2, մասնակցել է ամբողջ հանդիպմանը: [b]Արթուր Սարկիսով[/b], Ռուսաստանի առաջնություն, «Զենիթ»-«Վոլգա»՝2:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Աղբյուր` [url=http://www.ffa.am/hy/1398759030]FFA.am[/url]

Նմանատիպ նյութեր