211652_close_icon
views-count898 դիտում article-date 19:46 14-04-2020

Ֆինանսական խնդիրները սպորտում անխուսափելի են

Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Ռիչարդ Փաունդը հայտնել է, որ ՄՕԿ-ը պետք է հաշվի առնի համաճարակի անցանկալի սցենարների հետևանքները։ << Տոկիո – 2020 >> և << Պեկին – 2022 >> խաղերի նախապատրաստության համար հնարավոր է ֆինանսական զգալի կորուստներ կրել : Հարկավոր է մանրամասն գնահատել այդ խոշոր միջոցառումների համար կատարվող ծախսերը և անել հնարավոր ամեն ինչ՝ մարզական ֆեդերացիաներին և այլ շահագրգիռ կողմերին իրական կարիքների դեպքում օժանդակելու համար։ Որոշ մարզական ֆեդերացիաներ արդեն դիմել են ՄՕԿ-ին, որ նախապես ստանան օլիմպիական խաղերի ենթադրյալ եկամուտների ինչ –որ մաս։ Նկատի ունեն խաղերի հետաձգման հետ կապված ֆինանսական դժվարությունները ։ Հարցն այն է, թե ՄՕԿ –ը արդյո ՞ ք կունենա եկամուտ։

Նմանատիպ նյութեր