211652_close_icon
views-count2321 դիտում article-date 17:52 13-04-2020

Ներկա պահին կորոնավիրուսով վարակված որևէ բժշկական ծառայության սպա, ենթասպա, կամ պայմանագրային զինծառայող չունենք. ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/04/13/ohanyan/3262531?fbclid=IwAR0A9W9ZbCQAjnh38lNmptHrnKRq-6ln3A2C6_5mkRldiL214EuXLMIeDJg]Tert.am[/url]-ը գրում է. Ներկա պահին կորոավիրուսով վարակված ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող չկա, արհեստական շնչակառան սարքին միացված զինծառայող, թոքաբորբով հիվանդ զինծառայող չունենք: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: Նա չհրապարակեց զինծառայողների շրջանում մեկուսացվածների թիվը, բուժվողների թիվը, սակայն նշեց, որ բուժվողների թիվը չնչին է: «Ունենք արդեն բուժումն ավարտած և հետագա զինվորական ծառայության դուրս գրված զինծառայողներ: Այսօր առավոտյան ժամը 11-ի դրությամբ 6 զինծառայող բուժվել է»,-տեղեկացրեց նա: Նա նշեց, որ զինծառայողներին զորանոցային վիճակի բերելու կարիքը ներկա պահին չկա, ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունն իրականացնում է այնպիսի ծավալի աշխատանքներ, որ նման խնդրի առաջ կանգնած չենք: «Հարգելի քաղաքացիներ, Զինված ուժերի բժշկական ծառայությունը իր տարիների փորձը ներ է դնում ներկայումս Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում»,-ասաց նա։ Սահակ Օհանյանն ասաց, որ զորակոչը ընթանալու է ըստ նշված ժամանակացույցի, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կարող է երկարաձգվել, սակայն դեռ վաղ համարեց այդ մասին խոսել: «Զինվորական կոմիսարիատները պատրաստ են զորակոչին, բոլորին հատկացված է անհատական պաշտպանիչ միջոցներ, կատարվելու են ախտահանման աշխատանքներ»,-ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/04/13/ohanyan/3262531?fbclid=IwAR0A9W9ZbCQAjnh38lNmptHrnKRq-6ln3A2C6_5mkRldiL214EuXLMIeDJg]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր