211652_close_icon
views-count797 դիտում article-date 22:16 11-04-2020

Արթուր Ղազինյան. Իշխանությունները լուրջ դեմքերով քննարկում են իրենց հորինած «քաղաքացու օրը» նշելու հարցը

Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պաշտոնապես չեղարկել ապրիլի 24-ի և մայիսի 9-ի զանգվածային միջոցառումները և քննարկել «քաղաքացու օրը» նշելու հարցը պարզապես անբարոյականություն է: Այսօր իր հերթական լայվում Փաշինյանը ավետեց, որ ապրիլի 24-ի Մեծ Եղեռնի ամենամյա երթը Ծիծեռնականերդի հուշահամալիր կսահմանափակվի: Կսահմանափակվեն նաև մայիսի 9-ին Շուշիի ազատագրմանն ու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75 ամյակին նվիրված տոնական միջոցառումները: Սակայն լուրջ դեմքերով քննարկում են իրենց հորինած «քաղաքացու օրը» նշելու հարցը: Երևի մտածում են, որ քաղաքացու օրը «սուրբ» օր է, կորոնավիրուսը ում շունն է որ խանգարի նշել «հպարտ քաղաքացու» «սրբազան» օրը: Լավ, էս աստիճանի՞ . . .»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր