211652_close_icon
views-count9709 դիտում article-date 21:58 10-04-2020

«Կորոնավիրուսի թողած սպիերը...». Արսեն Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ ապրիլի 10–ին, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչ տեսք ունեն կորոնավիրուսով վարակվածների հետ աշխատող բուժաշխատողների դեմքերը երկար ժամանակ դիմակ կրելուց հետո և կից գրառում արել։։ «Կորոնավիրուսի թողած սպիերը...»։ Նշենք, որ ընդհանուր առմամբ՝ ապրիլի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 937 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 5160 (վերջին մեկ օրում՝ 258) թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 777 անձ (վերջին մեկ օրում ավելացել է 4-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 149 անձ (վերջին մեկ օրում՝ 11 մարդ), 12 պացիենտ մահացել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր