Ինչպես է տեղի ունենում կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորումը. Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորման մասին և գրել.
«Այն բազմաբաղադրիչ, բարդ և երկարատև գործընթաց է, որ պահանջում է բժշկական անձնակազմի բարձր պատրաստվածություն, ժամանակակից լաբորատոր սարքեր, նմուշառման պարագաներ, թեստեր և լոգիստիկ ալգորիթմ:
Մենք մինչ օրս կատարել ենք ավելի քան 37.000 նման հետազոտություն:
Հ.Գ. ներողություն եմ խնդրում անգլերենի համար»։