211652_close_icon
views-count971 դիտում article-date 13:30 10-04-2020

Վահե Մացակյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով Վահե Մացակյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վահե Մացակյանը ծնվել է 1985 թվականին։ 2007 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետը (մասնագիտություն` ագրոնոմ), 2010-ին՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ասպիրանտուրան՝ (մասնագիտությունը՝ անտառագետ): Կենսաբանական գիտությունների թեկնածու է։ 2011-ին սկսել է աշխատանքը Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի» պրոբլեմային լաբորատորիայում՝ որպես ավագ գիտաշխատող։ Նույն տարում աշխատանքի է անցել գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։ 2013թ-2018թթ. «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժնի պետ։ 2018 թվականի հուլիսի 11-ին նշանակվել է Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ։ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։ Հեղինակել է 4 գիտական հոդված։

Նմանատիպ նյութեր