211652_close_icon
views-count523 դիտում article-date 10:02 23-10-2026

«Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

««Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում:

Նաև սրանով է պայմանավորված, որ այս ամենին զուգահեռ տարբեր պատճառաբանություններով դատական նիստերը հաճախ հետաձգվում են:

Իշխող ռեժիմը լավ գիտի, որ այս մարդիկ չեն կատարել իրենց վերագրվող հանցագործությունները, սակայն խնդիր ունի գործը երկար-բարակ ձգելու, որպեսզի գործով անցնող անձանց քաղաքական, հասարակական ակտիվությունը առավելագույնս սահմանափակվի:

Մի կողմից՝ պետության մսխվող ռեսուրսներն են, մյուս կողմից՝ տարբեր զրկանքներ կրող, սակայն չհանձնվող մարդիկ»:

Նմանատիպ նյութեր