slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ամփոփվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքները
211652_close_icon

Ամփոփվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

views-count5188 դիտում article-date 16:04 23-08-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները: Ներկայացված տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում շաբաթօրյակների միջոցով իրականացվել է 2.5 հա անտառմշակույթների հիմնադրում և 14.9 հա նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների լրացում: 2016 թվականի աշնանը ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի աջակցությամբ նախատեսվում է իրականացնել անտառապատման աշխատանքներ Սևանա լճի ափամերձ 10 հա տարածքում: «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Լալվարի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում 2012-2015թթ. ընթացքում իրականացվել են անտառապատման աշխատանքներ 232,7 հա տարածքում: Նշված պայմանագրի շրջանակներում անտառապատման աշխատանքներ կիրականացվեն նաև 2016թ. աշնանը: Անդրադառնալով անտառպահպանության ոլորտում կատարված աշխատանքներին` Մարտուն Մաթևոսյանը մասնավորապես նշել է, որ 2016թ. հունվարի 1-ից հունիսի 30-ի դրությամբ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառպահախմբի աշխատողների կողմից կազմվել է 68 անտառխախտման արձանագրություն 420 ապօրինի հատված ծառերի վերաբերյալ: Կազմված արձանագրություններից 21-ն ուղարկվել է ոստիկանության տարածքային բաժիններ` անտառխախտողներին հայտնաբերելու և համապատասխան ընթացք տալու նպատակով, իսկ 47 արձանագրություն` ՀՀ բնապահպանական պետական տեսչության մարզային բաժիններ: 2016թ. առաջին կիսամյակի դրությամբ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում արձանագրվել է հրդեհի 15 դեպք` 16,06 հա ընդհանուր տարածքով, որից 9,74 հա` անտառածածկ, իսկ 6,32 հա ոչ անտառածածկ տարածքի վրա: Հրդեհները մարվել են մասնաճյուղերի, մարզային փրկարարական ծառայությունների աշխատակիցների և համայնքների ազգաբնակչության համատեղ ուժերով: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով` հրդեհների արդյունքում ծառերին վնաս չի պատճառվել, այրվել է միայն խոտածածկը: Ապօրինի հատումների կանխարգելման և նվազեցման նպատակով ոլորտի առաջնահերթ խնդիրների ցանկում Մարտուն Մաթևոսյանն առանձնացրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նյութատեխնիկական բազայի վերազինման հարցը, անտառի պահպանության գործառույթի տարանջատման անհրաժեշտությունը անտառօգտագործումից, ինչի վերաբերյալ մինչև սեպտեմբեր առաջարկություն կներկայացվի ՀՀ կառավարություն: Մարտուն Մաթևոսյանը հավելել է, որ անհրաժեշտ է ավելացնել օրինական փայտանյութի մթերման ծավալները և հաշվի առնելով այլ երկրների փորձը (Վրաստան, Ալբանիա և այլն)՝ օրինականորեն ապահովել անտառամերձ համայնքների բնակչության կողմից օգտագործվող վառելափայտի ծավալները՝ սահմանելով մատչելի գներ: Բանախոսը նաև նշել է, որ նախատեսվում է օրենսդրական փոփոխություն կատարել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում` ապօրինի մթերված փայտանյութը և դրանից արտադրված արտադրատեսակներն անտառից դուրս ընկած տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափն ավելացնելու միջոցով: Ներկայումս այն հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառի կառավարման լիազոր մարմնի կողմից ծառի համապատասխան տեսակների ներքևի պահեստից բացթողնման և փայտանյութի վերամշակումից ստացվող արտադրատեսակների համար սահմանված գների կրկնապատիկի չափով, առաջարկվում է այն հաշվարկել սահմանված գների հնգապատիկի չափով: Բացի այդ, անհրաժեշտ է ակտիվացնել անտառամերձ համայնքների գազաֆիկացման աշխատանքները, իսկ գազաֆիկացված անտառամերձ համայնքներում` ներդնել էլեկտրաէներգիայի և գազի սակագների զեղչերի մեխանիզմներ, խթանել այլընտրանքային էներգակիրների զարգացումը, ինչպես նաև ապօրինի հատված փայտանյութի տեղափոխումը կանխարգելելու նպատակով հանրապետության մայրուղիներում տեղադրել մշտական հենակետեր: Մարտուն Մաթևոսյանը կարևորել է անտառապաշպանության նպատակով կամակարգի Սիսիանի, Սյունիքի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Հրազդանի և Սևքարի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառածածկ տարածքներում 2016 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում տերևակեր վնասատուներով (ոսկետուտ, երկրաչափ) և հիվանդություններով (ալրացող) վարակված 9210 հա-ի վրա (4890 հա միայն վնասատուներով վարակված, 4320 հա վնասատուներով և հիվանդություններով համատեղ վարակված,) ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքների իրականացումը: Պարոն Մաթևոսյանի խոսքով` 2016թ. հուլիսի 31-ի դրությամբ իրացվել է 1570 խմ շինափայտ, 13658 պխմ վառելափայտ, 181 խմ տախտակ: Թափուկից մթերվել և անտառամերձ համայնքների բնակչությանը անվճար տրամադրվել է 11518 խմ վառելափայտ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենն ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև միջազգային համագործակցություն շրջանակում իրականացվող ծրագրերին և դրանց ներքո իրականացվելիք աշխատանքներին: Նա մասնավորապես նշել է, որ ներկայումս իրականացվում է «Անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման բարելավում Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրներում և Ռուսաստանում» ծրագրի երկրորդ փուլը (ENPI-FLEG-II): Ծրագիրն ունի երեք բաղադրիչ. • ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումների խթանում, • անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման մասին հանրության իրազեկության բարձրացում, • FLEG գործընթացում մասնավոր սեկտորի ներգրավում: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային Բանկի, Բնության պահպանության միջազգային միության (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) միջոցով: FLEG ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում է անտառային օրենսդրության ուսումնասիրություն, որի ավարտից հետո կներկայացվեն առաջարկություններ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ: «Հողերի և անտառի կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել. - 4932 հա անտառային դեգրադացված հողերի վերականգնում՝ բնական վերաճին նպաստելու միջոցով - 1000 հա անտառային արոտավայրերի վերականգնում՝ կայուն կառավարումն ապահովելու և անտառներում արածեցման ծավալները նվազեցնելու նպատակով - 11 անտառտնտեսությունների անտառկառավարման պլանների վերանայում: Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում գտնվող Արզական և Մեղրաձոր պետական արգելավայրում իրականացվել են քարտեզագրման և սահմանների ճշգրտման աշխատանքներ: Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության կողմից (GIZ) ներդրվում է անտառկառավարման տեղեկատվական համակարգ (FIMS), որը թույլ կտա անտառների կառավարմամբ և պահպանությամբ զբաղվող բոլոր հաստատություններին ստանալ ճշգրիտ և թարմ տեղեկատվություն: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր