211652_close_icon
views-count837 դիտում article-date 16:06 09-04-2020

Արցախում իրականացված սոցիալ-տնտեսական միջոցառումները մարտի 19-ից հետո

Արցախ տեղեկատվական շտաբը ներկայացնում է նոր կորոնավիրուսի պատճառով տնտեսական հնարավոր խնդիրների վերհանման ուղղությամբ իրականացված սոցիալ-տնտեսական միջոցառումների նկարագիրը մարտի 19-ից հետո։ «24.03.2020թ. պետնախարարի հանձնարարականի հիման վրա կենսաթոշակների և նպաստների նշանակման, տրամադրման, վերահաշվարկման հետ կապված գործողությունների իրականացման ժամկետի երկարաձգվել է մինչև մայիսի 27-ը: Մեկուսացման համար տարածքները ճշգրտվել են, տարբեր բնակավայրերում այդ նպատակով տրամադրվել են հյուրանոցային ավելի քան 80 համարներ: 25.03.2020թ.-ից սկսած, հնարավոր տնտեսական ռիսկերի նախանշման, սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսման և դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները ճշգրտելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ և այդ ուղղությամբ տրվել է աշխատանքների մեկնարկը: Կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշիվների բացում և հրապարակում: 02.04.2020- ին մեկնարկվել է թվով 440 միայնակ տարեց քաղաքացիների մեկ ամսվա պարենով և հիգիենիկ պարագաներով ապահովման աշխատանքները»,- ասված է շտաբի ֆեյսբուքյան էջում կատարված գառման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր