1997 դիտում
22:35 19-05-2020
Փոխառու միջոցների ներգրավումը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը ֆինանսավորելու կորոնավիրուսային համավարակի տարածման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները. ԱՄՀ
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը ավարտել է Պահուստային ծրագրի (SBA-Stand-By Arrangement) շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարողականի երկրորդ հերթական ստուգումը: Նշենք, որ 180 միլիոն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ)՝ շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար չափով եռամյա ծրագիրը հաստատվել էր 2019 թ. մայիսին։
Ըստ այդմ՝ Հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է ծրագրի միջոցները Հիմնադրամում ՀՀ քվոտայի չափով (128․8 միլիոն ՓՀԻ կամ շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար) ավելացնելու հայտը։ Արդյունքում Հայաստանի Հանրապետության համար անմիջապես հասանելի են դառնում 205․94 միլիոն ՓՀԻ չափով (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար) փոխառու միջոցներ։
Փոխառու միջոցների ներգրավումը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը ֆինանսավորելու նոր կորոնավիրուսային համավարակի տարածման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները։
Հիմնադրամի գործադիր խորհուրդը վերահաստատել է հակաճգնաժամային կառավարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների գործունեության արդյունավետությունը։
«2019թ. բարձր կատարողականից հետո Հայաստանի տնտեսությունը ծանր հարված կրեց COVID-19 համավարակի հետևանքով: Կառավարությունը զսպման համատարած միջոցառումների ընդունմամբ նախաձեռնողաբար հակազդեց ճգնաժամին` միաժամանակ աջակցելով առավել տուժած ոլորտների ընկերություններին և խոցելի անհատներին»,- նշել է Հիմնադրամի կառավարիչ տնօրենի և նախագահի տեղակալ Թաո Ժանգը։
Նաև նշվել է, որ իշխանությունների բարեփոխման օրակարգի իրականացումը կամրապնդի կայուն և ներառական աճը: Այն ընդգրկում է հակակոռուպցիոն համընդգրկուն ծրագրի սահմանումը, գործարարության միջավայրի բարելավումը և փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցությունը, առողջապահության և կրթության ոլորտների հզորացումը:
Նմանատիպ նյութեր
865 դիտում
15:15 01-02-2023
«Նախատեսվում է 4 ծրագիր». Արցախում շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն
1171 դիտում
20:22 16-02-2023
Արցախում մեկնարկում է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված երրորդ միջոցառումը
Այս բաժնից
1903 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1414 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
781 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին